Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Թրամփը տվեց նախադեպը, Հայաստանին մնաց ձեռք բերել իրավունքը

Սա տասնյակ տարիներ առաջ պետք է տեղի ունենար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ճանաչելով Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը և ստորագրելով այդ մասին հռչակագիրը: ԱՄՆ նախագահ Թրամփի այդ դիրքորոշումը Հայաստանում արժանացել էր համեմատական մեկնաբանությունների՝ Արցախի ազատագրված տարածքների առումով:

Հայաստանում փորձագիտական տիրույթում բավականին մեծ թվով մեկնաբանություններ եղան, որ Իսրայելի հարցում Թրամփի հայտարարությունը գործնականում նախադեպ է ստեղծում Հայաստանի, հայկական դիվանագիտության համար: Անկասկած, միամտություն կամ պարզամտություն կլինի կարծել, որ մենք կարող ենք հավակնել ուղիղ ասոցիացիաների: Ի վերջո, այստեղ հարկ է ուշադրության արժանացնել առանցքային հանգամանքը՝ ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունը: Եվ այդ համատեքստում պետք է արձանագրել, որ Իսրայելի հարցում ԱՄՆ ստեղծած նախադեպի հայկական կիրառման էֆեկտիվությունն ուղղակիորեն պայմանավորված է հայ-ամերիկյան հարաբերության խորացմամբ, բովանդակային հարստացմամբ, քաղաքական և տնտեսական մակարդակի բարձրացումով: Այսինքն, պարզունակ է կարծել, թե մենք կարող ենք ԱՄՆ-ի հետ խոսել հետևյալ կերպ. դուք ճանաչում եք Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի նկատմամբ, ուրեմն ճանաչեք նաև հայկական ինքնիշխանությունը ազատագրված տարածքների նկատմամբ, որովհետև իրավիճակը գործնականում նույնն է՝ մենք դրան հասել ենք պատերազմի հաղթանակով, անհավասար պատերազմի, որը մեզ պարտադրել է Ադրբեջանը, և միաժամանակ մեզ համար դա անվտանգության առանցքային գրավական է, ու նաև ռեգիոնալ անվտանգության ու կայունության:

Կամ, դիմենք ԱՄՆ-ին ու ասենք. ինչու՞ եք Իսրայելի դեպքում իրողությունները ճանաչում, իսկ մեր դեպքում՝ ոչ: Այս ամենը կլինի պարզունակության, և անգամ վտանգավոր պարզունակության դրսևորում:

Անկասկած, մենք ստանում ենք դիվանագիտական խաղաքարտ, սակայն մենք դեռևս չենք ստացել ԱՄՆ հետ հարաբերությունում այն դրսևորելու իրավունքը, որովհետև այդ «իրավունքը» պետք է ձեռք բերել հայ-ամերիկյան հարաբերության խորացմամբ, մակարդակի բարձրացմամբ, երբ ԱՄՆ ի դեմս Հայաստանի կտեսնի արժեքավոր գործընկերոջ: Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ մենք կարող ենք Իսրայելի պես դաշնակից լինել ԱՄՆ հետ: Սակայն ԱՄՆ ակնկալիքը Հայաստանից ամենևին էլ դա չէ: ԱՄՆ-ն Հայաստանից չի ակնկալում այն, ինչ Իսրայելից, նաև չի ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերության խզում, դաշնակցի այսպես ասած փոփոխություն:

ԱՄՆ ակնկալիքը Հայաստանի հետ բացարձակ համաձայնությունը չէ, այլ բացարձակ փոխվստահությունը, ինքնիշխան գործընկերությունն ու խորը հարաբերությունն այնտեղ, որտեղ դրա հնարավորությունը կա: Իսկ դրա հնարավորությունը կա շատ տեղերում, սակայն օգտագործվում է նվազ արդյունավետությամբ: Այդ իմաստով, Հայաստանի նոր իշխանության համար օրակարգային խնդիրը ստացված նախադեպի գործածության «իրավունքի» ձեռքբերումն է, որը ամենևին միայն Արցախի հարցին չէ, որ առնչվում է, այլ ընդհանրապես Հայաստանի պետական քաղաքականության ներքին ու արտաքին լայն սպեկտրին, այդ լայնությունը հայ-ամերիկյան հարաբերության տիրույթում հնարավորինս ծավալուն ներգրավելուն և Նահանգների հետ քաղաքական երկխոսության ինտենսիվացմանը: Խոսել այդ գործընթացի աշխարհաքաղաքական մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին, թերևս ավելորդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում