Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը:
Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու օրինագիծը:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ այս օրենսդրությունը ընդհանրական վերանայման կարիք ունի, որովհետև հայաստանյան իրողոությունները հաշվի առնված չեն. «Ամենակարևոր հարցը սա է՝ ինչո՞ւ բաժնետիրական ընկերությունները Հայաստանում կայացած չեն, և ինչո՞ւ մարդիկ չեն վստահում միմյանց՝ իրար հետ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար»:
Նրա խոսքով՝ պետք է մտածել մեխանիզմներ, որ մարդիկ համատեղ գումար ներդնեն. «Սա առանցքային խնդիր է Հայաստանի զարգացման համար: Փոքր դետալներ փոխելով՝ մեծ արդյունքներ չենք ունենա: Դրա համար առաջարկում եմ ավելի մեծ գործընթաց սկսել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































