Բրազիլիայի դատարանը կալանքից ազատել է նախկին նախագահ Միշել Տեմերին, որին անցած շաբաթ ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է DW-ն։
Ռիո դե Ժանեյրոյի դաշնային դատավորը վճռել է, որ 78-ամյա քաղաքական գործչին ճաղերի հետևում պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա «հասարակության համար սպառնալիք չի ներկայացնում»։ Դատավորը նաև Տեմերի նկատմամբ հետաքննության հետագա ընթացքի համար սպառնալիք չի նկատել, եթե վերջինը ազատության մեջ լինի։
Հիշեցնենք, որ Միշել Տեմերը ձերբակալվել էր մարտի 21-ին։







































