Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը: ՀՅԴ մամլո դիվանից հաղորդում են, որ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին մեկնարկած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը երեկ ավարտեց իր աշխատանքները, որոնք շարունակվում էին Ծաղկաձորում:
Ընդհանուր ժողովի օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո, ժողովը ընտրել է 2011-2015 քառամյակի ՀՅԴ Բյուրո հետևյալ կազմով՝ Վիգեն Բաղումյան, Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, Լևոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան, Մարիո Նալպանտյան, Գեորգի Պետրոսյան և Հակոբ Տեր-Խաչատուրյան: