Friday, 19 06 2026
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը

«Թավշյա հեղափոխություն»՝ զորամասերից մեկում

Օրերս Մեղրիի զորամասերից տեղի ունեցած մի միջադեպ մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ զինծառայողներից մեկը ցանկացել է փոխել իր վաշտը, այդ պահանջով դիմել է զորամասի ղեկավարներից մեկին, մերժում է ստացել, ինչից հետո ամբողջ գունդը լքել է զորամասը։ Այս պատմության մեջ ակտիվ դերակատարում են ունեցել մի քանի զինվորներ, որոնք կարողացել են ազդել այլ զինվորների վրա և կազմակերպել այդ «բողոքի ակցիան»։ Տեղի ունեցածից հետո այդ զինվորները պատժվել են՝ տեղափոխվելով սկզբում Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, դրանից հետո էլ՝ առաջնագիծ։

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ կատարվում է քննություն և որ պատժի ենթարկված զինվորներն այլևս չեն վերադառնալու իրենց նախկին զորամասեր։

Ուշագրավ է, որ պատժված զինվորների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց որդիներին տեղափոխել ծառայության նախկին զորամաս, որպեսզի նրանք ծառայություն չիրականացնեն Արցախում՝ առաջնագծում։ Նշենք, որ միջադեպի առիթով բացի շարքային զինծառայողներից, պատժի են ենթարկվել նաև հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Ինչ հագուցալուծում ու իրավական հետևանքներ կստանա այս միջադեպը, ցույց կտա ժամանակը։ Դժբախտաբար, սա զինված ուժերում եզակի դեպք չէ։ Նման իրավիճակներ բանակում առաջանում են պարբերաբար, պարզապես ոչ բոլորն են հանրային հնչեղություն ստանում։ Այս միջադեպի հետ կապված մտահոգիչ է ոչ միայն զինվորների վարքագիծը, այլ նաև նրանց ծնողների՝ բողոքի ակցիա կազմակերպելու հանգամանքը։

Տեղի ունեցածը հասարակական հարաբերություններում առկա արատավոր երևույթների խտացված արտահայտությունն է։ Միջադեպը հրահրած զինվորները իրենց իրավիճակի տեր են զգացել, համարել են, որ դա կարող են օգտագործել մյուսների վրա ազդելու նպատակով և ըստ էության սաբոտաժի են ենթարկել ամբողջ գնդի ծառայությունը։ Այս ամենում ի դեպ, որոշակիորեն առկա է նաև «հեղափոխականության» հետքը։ Թավշյա հեղափոխությունից հետո հասարակության շատ անդամներ, բազմաթիվ շերտերի ներկայացուիչցներ «վարակվելով» տեղի ունեցածով համարում են, որ յուրքանաչյուրը կարող է իրականացնել իր «հեղափոխությունը»։ Դրա վկայությունն են տարբեր խնդիրների պատճառով գրեթե ամեն օր փակվող փողոցներն ու մայրուղիները, բողոքի տարբեր ակցիաներ։ Ահա այդ զինվորներն էլ փորձել են իրենց զորամասում հեղափոխություն իրականանցել և պատժվել են։ Սակայն նրանց ծնողններն ընդվզում են պատժվելու առթիվ ու բողքոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև։ Նրանց բողոքի հիմքում ընկած է հետևյալ տրամաբանությունը՝ «հեղափոխություն ենք արել, որ մեր երեխաները պատժվե՞ն»։ Ճիշտ այնպես ինչպես նրանց որդիներն են մտածել՝ «փողոց ենք փակել, որ մեր ուզած վաշտում չկարողանա՞նք ծառայել»։

Թավշա հեղափոխությունը հասարակությանը դարձրել է ավելի համարձակ, բայց ոչ միշտ է, որ այդ համարձակությունը դրական դրսևորումներ է ստանում։ Համարձակությունը շատ հաճախ տրանսֆորմացվում է ամենաթողության։ Դրանում մեղքի իր բաժինն ունի նաև իշխանությունը, որը շատ հաճախ համարժեք չի արձագանքում տարբեր բողոքի ակցիաներին։ Օրինակ, երբ օրեր շարունակ Մանվել Գրիգորյանին ազատազրկելու պահանջով փակված էր Երևան-Էջմիածին մայրուղին, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը, իշխանությունը չէր համարձակվում համարժեք գործողությունների դիմել՝ կատարելով իր սահմանադրական պարտականությունները։ Լայն իմաստով, մայրուղին փակած քաղաքացիների ու զորամասը լքած զինվորների արարքը նույնական է։ Նրանք բոլորն էլ իրացրել են «սեփական հեղափոխության իրավունքը»։

Թավշյա հեղափոխությոնից հետո շատ է խոսվում արժեքային հեղափոխության անհրաժեշտության մասին։ Դա ցավոք, դեռևս տեղի չի ունեցել։ Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմին, ավելի լայն իմաստով՝ նոր էլիտային դեռևս չի հաջողվել հանրային կյանք ներմուծել նոր արժեքներ, վարքագծային այնպիսի նորմեր ու չափորոշիչներ, որոնք քաղաքացիների համար կլինեն ուղենիշային՝ օրենքների ենթարկվելու, իրավապաշտ լինելու առումով։ Հայաստանի քաղաքացիները թավշյա հեղափոխությունից հետո դարձել են միայն իրավատեր, բայց ոչ իրավապաշտ։

Թերևս այն պատճառով նաև, որ այդպիսի վարքագիծ են ցուցաբերում նաև իշխանության շատ անդամներ, իսկ լայն իմաստով՝ իշխանությունն ամբողջությամբ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում