Ռոբերտ Մյուլլերն առաջիկա օրերին կավարտի իր՝ որպես ԱՄՆ հատուկ դատախազ, գործունեությունը, հայտարարել է Մյուլլերի մամլո քարտուղար Պիտեր Կարը: Այս մասին հայտնում է CNN- ը:
Նրա խոսքերով՝ Մյուլլերի թիմի մի մասն օգնում է փակել հատուկ դատախազի գրասենյակը:
Նա նաև ավելացրեց, որ դա պայմանավորված է Ամերիկայի ընտրություններում «Ռուսաստանի միջամտության» գործի հետաքննության ավարտով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրապետականները ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին կոչ են արել հրապարակել «ռուսական գործի» վերաբերյալ զեկույցը:








































