Իտալական Կրեմոնա քաղաքում ապրող մարոկացին պատուհանի հետ կապված խնդրի պատճառով հրշեջ-փրկարարների է կանչել և շնորհակալություն հայտնել հաշիշով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հստակեցվում է, որ տղամարդու տան պատուհանը ուժեղ քամու հետևանքով վտանգավոր էր դարձել, որից հետո նա դիմել էր հրշեջ ծառայություն:
Երբ մասնագետները վերացրել են խնդիրները, տղամարդը որոշել է հրշեջ բրիգադին թմրանյութեր հյուրասիրել, բայց նրանք մարոկացու առատաձեռնությունը չեն գնահատել և այդ մասին հաղորդել են կարաբիներներին:
Ոստիկանությունը մարոկացու տանը թմրանյութերի մեծ չափաքանակ է հայտնաբերել: Այժմ նա ստիպված կլինի դատախազությունում պատասխանել թմրանյութեր պահելու և տարածելու մեղադրանքներին:








































