Մարտի 11-ին ավարտվեց Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 23 թեկնածու։
«Հիմնելով Ա1+ հեռուստաընկերությունը, Դուք Հայաստանում սկիզբ դրեցիք առաջին անկախ հեռուստաընկերությանը։ Հայաստանում տեղեկատվական հոսքերը կառավարելու և վերահսկելու տարբեր մեթոդներ են կիրառվել, սակայն ամենաաղմկահարույցը հենց Ա1+ հեռուստաընկերության փակումն էր։ Տարիներ շարունակ Դուք դժվար ճանապարհ եք անցել, որպեսզի կարողանաք պայքարել, մնալ տեղեկատվական դաշտում ու Ձեր խոսքը ասեք։ Հաշվի առնելով Ձեր անցած դժվար ճանապարհը` եթե Դուք ընտրվեք, ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել. անդրադառնալով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ Ա1+ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց․ «Փոփոխություններ, իհարկե, շատ է պետք անել, որովհետև շատ պրոբլեմներ կա, որոնք հիմնովին հարկավոր է փոխել։ Առաջնակարգ խնդիրներից մեկն այն է, որ հարկավոր է ստեղծել մի գաղափարախոսություն, որի շուրջ պետք է հավաքվի մի կոլեկտիվ, և այդ կոլեկտիվը պետք է դաստիարակի մեր եկող սերնդին։ Մեր գլխավոր խնդիրը պետք է դա լինի»։
«Դարերով մեր երկիրը փրկել է մշակույթը։ Անպայման պետք է մշակույթը բարձրացնենք, իր արժանի տեղը դնենք և հպարտանանք մեր մշակույթով։ Ինձ թվում է՝ դատարկախոսության ժամանակն արդեն անցել է, որի համար ես ուրախ եմ»,- հավելեց Մեսրոպ Մովսեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։








































