Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ գրեթե ամեն օր օգտվում է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիից և հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված հարցեր ունի: Իսպիրյանն ասաց, որ բավական շատ բացթողումներ կան՝ օդափոխության համակարգը երբեք չի աշխատել, անգամ ամենածանրաբեռնված ժամերին, երբ բավական շատ մեքենաներ են եղել, ջրահեռացման ցանցերը բացակայում են, դրա համար մեքենաների անիվները վնասվում են:
«Կա ավտոլվացման կետ, որն իմ հաշվարկով 30 տեղ գրավում, է, ամենակարևոր հարցը՝ սեյսմիկ իրավիճակին տիրապետո՞ւմ ենք: Վերջին շրջանում շատ ճաքեր եմ նկատում, ու դա ինձ անհանգստացնում է»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ դա ավելի շատ քաղաքաշինական հարց է:







































