Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Օրեր առաջ դավաճանության սահմանին հասնող դատողություններ են հնչել Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու վերաբերյալ, ինչը պարտավորեցնում է կատարել հետևյալ հստակեցումները:

Անկախության վերականգնումից ի վեր խորացող պետականության ճգնաժամի և դրա մասին վկայող հիշյալ դատողությունների պատճառը պետականության հիմքում դրված՝ այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգն է, քանի որ այն հիմնված է հայկական սուբյեկտությունը բացառող՝ 1921 թ. մարտի 16-ի քեմալաբոլշևիկյան պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության ու ստալինյան սահմանադրության վրա և գործառում է դրանք սպասարկող խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում:

Պատահական չէ, որ այդ հայեցակարգի համակարգաստեղծ բաղադրիչներից մեկը Արցախի կեղծ անկախության կարգավիճակն է՝ նրա կեղծ սուբյեկտացման գործընթացի հետ միասին: Սա Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, իսկ երբ պահը գա՝ Արցախը մանրադրամի նման օգտագործելու Ադրբեջանին, ապա նաև՝ ամբողջ Այսրկովկասին կրկին իր վերահսկողության տակ առնելու համար: Այս ծրագրի ավարտական փուլում Ռուսաստանը նորից Արցախը կհանձնի Ադրբեջանին, քանի որ նա կարիք կունենա վերականգնելու իր վերահսկողությունն ապահովող, սակայն Արցախի դե ֆակտո ազատագրմամբ խարխլված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև փոխհատուցելու Ադրբեջանին՝ անկախության զգալի կորստի դիմաց:

Դիտարկվող հայեցակարգից է բխում նաև Արցախի հարցը խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի և Դոնբասի հարցերի շարքում դիտելու մոտեցումը, որն ամբողջությամբ ծառայում է այդ հարցերը Ռուսաստանի կառավարման տիրույթում պահելու նպատակին: Մեր մասով այն իրականում կոչված է բացառելու ոչ միայն Արցախի հարցի, այլև ինքնիշխան հայկական սուբյեկտի կայացման որևէ տարբերակ: Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է Այսրկովկասի նկատմամբ լիակատար վերահսկողության հասնելու իր ծրագիրը, ինչի համար ձգտում է Արևմուտքին դուրս մղել Արցախի հարցի կարգավորման գործընթացից և այն կառավարել միանձնյա կերպով: Այդ է պատճառը, որ նա փորձում է կազմաքանդել կամ, առնվազն՝ չեզոքացնել Մինսկի խմբի ձևաչափը, ինչի նպատակով նաև խրախուսում է Արցախի սուբյեկտացումը: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի և, առհասարակ՝ միջազգային-իրավական չափանիշները պաշտոնապես ընդունած կողմ, չի կարող ուղիղ ձևով ու բացեիբաց հակառակ դիրք բռնել, ուստի իր ծրագիրն իրականացնում է անուղղակի և միջնորդավորված քայլերով: Որպես պատասխան՝ օրեր առաջ ստացանք այդ ծրագրի դեմ ուղղված Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը, որը, հակառակ իր նկրտումների, ստիպված ստորագրել էր նաև Ռուսաստանը: Արևմուտքի համար առաջանահերթ է չեզոքացնել Այսրկովկասի ռուսականացման ռիսկը, և նա գործում է ըստ այդ առաջնահերթության:

Ուստի Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու բնույթի դատողությունները պետք է կանխել և չեզոքացնել որպես պետականության սպառնալիքներ: Մեր դառը փորձից հիշում ենք, թե ինչ եղավ հետո, երբ, օրինակ, Ռուսաստանին այդպիսի մանդատ տվեցինք 1920 թ. օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրով կամ, երբ մեր ապագան տեսանք Ռուսաստանում:Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության հակահայ իրավաքաղաքական հայեցակարգից և դրանից բխող՝ Արցախի սուբյեկտացման կրեմլանպաստ ու կործանարար մոտեցումներից, որդեգրել ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ և, ըստ այդմ՝ մշակել ու իրագործել համահայկական ռազմավարություն:

Այդ հայեցակարգը պետք է միտված լինի մեր ազգային առաքելությանը, հիմնված լինի հայրենատիրության նպատակի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա, ինչպես նաև առաջնորդվի դրանք ճանաչող և ամրագրող միջազգային-իրավական ակտերով: Պետք է ի վերջո և մեկընդմիշտ նկատի ունենալ, որ Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին, իսկ Հայաստանի ապագան Հայաստանում է, և որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված և մասնատված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցով: Մենք ենք տերը մեր երկրի»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում