ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկվեց և մերժվեց ԱԺ մի շարք պատգամավորների հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում էր կառավարության անդամներին, կառավարությանը, վարչապետին, նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանել վարչական պատասխանատվություն: Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում քննել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան, հարցի քննարկում կազմակերպելու դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել նրան:











































