Վիետնամական պատերազմի վետերանը, որը ողջ էր մնացել հրազենային յոթ վնասվածքներից հետո, մահացել է իր տանը բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է Fox News-ը:
Ինչպես նշվել է, ողբերգությունը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Բեթլեհեմ փոքր քաղաքում: Մահվան պահին ամերիկացին 71 տարեկան էր:
Ընդգծվում է, որ պատերազմի ժամանակ ԱՄՆ քաղաքացին կարողացել է մահվանից խուսափել նույնիսկ հրթիռային հարձակումների ժամանակ: Իր մարտական ծառայությունների համար նա երկու մեդալ է ստացել:








































