Հայաստանն Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պահում է ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմամբ, այլև սպառազինությունների գնումներով, և այդ գործընթացի մեկնարկը տրվել է 2018 թվականի մայիսին։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ հիմա կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ են իրականացվում Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտում։








































