Երեկ Սիրիայի գրեթե ողջ տարածքում տեղի են ունեցել Սիրիայի նախագահի կողմնակիցների և հակառակորդների հանրահավաքներ: Ամենամեծ հանրահավաքը, որտեղ պահանջվել է Բաշար Ալ-Ասադի հրաժարականը, տեղի է ունեցել Համա քաղաքում, որն ըստ որոշ աղբյուրների, ընդհանրապես չի վերահսկվում Սիրիայի իշխանությունների կողմից: Ընդդիմությունը պնդում է, որ փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ: Այդ մասին են վկայում նաև այնտեղից ստացված կադրերը:
Սիրիայի իրավապաշտպանները հաղորդում են, որ երեկ հակակառավարական ուժերի և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է առնվազն 24 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Հակակառավարական ցույցերի խիստ բազմամարդության մասին է հաղորդում նաև «Ազատություն» ռադիոկայանը:
Սիրիայի նախագահի կողմնակիցները երեկ Դամասկոսում պարզել են 1700 մետր երկարության Սիրիայի ազգային դրոշը` ի պաշտպանություն Բաշար Ալ-Ասադի և նրա ռեժիմի:









































