Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախկին ղեկավար և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Դևին Նունիեսը Վիրջինիա նահանգի դատարան Twitter-ի դեմ դատական հայց է ներկայացրել՝ կոնգրեսի ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցության նկատմամբ «խտրականության համար»։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Նունիեսի կարծիքով՝ ընտրությունների ժամանակ սոցցանցը կոնտենտ է հրապարակել, որը «վիրավորում և հեղինակազրկում է» հանրապետականներին։
Նշվում է, որ քաղաքական գործիչը Twitter-ից պահանջել է առնվազն 250 մլն դոլար վճարել՝ որպես հանրապետական կուսակցությանը հասցրած վնասի փոխհատուցում։
Նա պնդում է, որ ընկերությունն անտեսել է հանրապետականների բոլոր բողոքները։







































