ԱՄԷ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգին Շիկարովը յուրացրել է Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի կառավարիչ Խալիֆ Իբն Զայդ Ալ Նախայանիի համար որպես նվեր ուղարկված տասը տարա սև խավիարը՝ գրում է haqqin.az-ը։
Բացի դրանից, ներկայում ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանությունում աշխատում է հատուկ հանձնաժողով, որը հետաքննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը։ Կասկած կա, որ այդ գումարը նույնպես յուրացվել է։
Դաշգին Շիկարովը նախկինում ղեկավարել է Պակիստանում և Աֆղանստանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները։ ԱՄԷ-ում դեսպան նա նշանակվել է 2016թ․ հունվարին։