Դերասաններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի՝ արդեն երեք տարի շարունակվող աղմկահարույց ամուսնալուծությունը նոր շրջադարձ է ունեցել։
Ջոնի Դեփը դատարանին նոր ապացույցներ է ներկայացրել նրա մասին, որ այս պատմության մեջ տուժող կողմը ինքն է, ոչ թե Հերդը, որին իբր պարբերաբար ծեծել է Դեփը։

LADBible-ի տեղեկացմամբ՝ Դեփը դատարանին 87 տեսանյութ է ներկայացրել՝ նկարահանված իր տանը տեղադրած տեսախցիկներով։ Դրանցում երևում է, թե ինչպես է Էմբեր Հերդը հարվածում Դեփին։ Դեփը պնդում է, որ տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է Հերդը փորձում կտրել Դեփի մատը շշի կտորտանքով։

Դեփի փաստաբաններն այն կարծիքին են, որ Էմբեր Հերդը զրպարտում է նախկին ամուսնուն, որպեսզի ուշադրություն գրավի և առաջ տանի իր կինոկարիերան։

Տեսանյութերից ոչ մեկը դեռ չի հրապարակվել։















































