Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Ինչ գործընթաց է սկսվում Հայաստանից Արցախ

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է Արցախը Հայաստանի հետ միավորելու գործընթաց սկսելու մասին: Ինչ է դա նշանակում՝ գործընթացը, այդքան էլ պարզ չէ, և կուսակցության առաջնորդները այդքան էլ պարզ չեն ներկայացնում, թեև մի մանրամասն նրանք նշում են՝ ստորագրահավաք են սկսելու, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին տան Արցախում իշխանության ձևավորմանը մասնակցելու հնարավորություն:

Այս հայտարարությունը խիստ հետաքրքիր է դառնում մի իրողության ֆոնին՝ կապված Արցախի նախագահի ընտրությանը ԱՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մասնակցության հետ: Բաբայանը, ինչպես հայտնի է, չի կարող մասնակցել, քանի որ ունի հայաստանյան հաշվառում: «Սասնա ծռերը» փաստորեն հայտարարում է մի նախաձեռնության մասին, որը ուղղակի կամ անուղղակի միտված է Սամվել Բաբայանին այդ մասնակցության հնարավորությունն ընձեռելուն: Ըստ այդմ հարց է ծագում՝ արդյո՞ք «Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Հայաստանն Արցախին միավորելու գործընթաց հենց այդ նպատակի համար: Որովհետև այս դեպքում էլ առաջանում է մեկ այլ հարց՝ եթե «Սասնա ծռերը» սկզբունքորեն համարում է, որ Արցախը Հայաստանի մարզ է, պետք է որ սկզբունքորեն դեմ լինի նաև Արցախի նախագահի ընտրությանը կամ որևէ ընտրության, որով Արցախում ձևավորվում է իշխանություն: Այլապես այստեղ առաջանում է հարց՝ եթե Արցախում ձևավորվում է առանձին իշխանություն, ապա այդ ձևավորմանը պետք է մասնակցեն հենց արցախցիները, և այստեղ պետք է լինի տարբերակում: Այլապես ստացվում է որոշակի կիսատրամաբանություն, ինչն էլ բերում է մտայնության, որ հայտարարված գործընթացը ընդամենը լոկալ նպատակադրումների համար է:

Դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է իսկապես լրջագույն հարցի, որի ուղղությամբ քայլերը կարող են ունենալ շատ ավելի լայն ռեզոնանսային նշանակություն: Դա էլ մի փուլում, երբ Հայաստանը հայտարարել է Արցախի հարցում պետական քաղաքականության ռազմավարության փոփոխության մասին, Արցախի սուբյեկտությունը հետևողականորեն ընդգծելու և առաջ մղելու մասին, որի կոնցեպտուալ ձևակերպումը հնչեց 2019 թվականի մարտի 12-ին Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Երբ քաղաքական ուժը հայտարարում է դիրքորոշման մասին, սա միանգամայն բնական և օրինաչափ գործընթաց է, ու ցանկացած կուսակցություն ազատ է բնականաբար Արցախի հարցում իր մոտեցումների առումով: Անշուշտ կլինեն ուժեր, որոնք հանդես կգան մեկ պետության և սուբյեկտության դիրքից: Սակայն մի բան է դիրքորոշումը, մեկ այլ բան՝ դրա իրականացման ուղղությամբ գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այն էլ՝ առանց գործընթացի հստակ և առարկայական ձևակերպման: Օրինակ՝ որո՞նք են լինելու այլ քայլերը՝ բացի Հայաստանում հաշվառված անձանց Արցախում ընտրությանը մասնակցելու հնարավորությունից, որը առայժմ միակ կոնկրետացված քայլն է: Ու այս ամենն էլ այն հայտարարությունների ֆոնին, որ անում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախյան հարցում ռուսական մանդատի գերակայության մասին, Արցախյան գոտին ռուսական մանդատի տակ դնելու հնարավորության և նպատակահարմարության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում