Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ առաջիկա երկու ամիսներին Նախիջևանում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են եռակողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։
Այս մասին իր ադրբեջանցի գործընկեր Օգտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին իրանական Ուրմիա քաղաքում հանդիպել էին երեք երկրների արտգործնախարարները։









































