Wednesday, 15 05 2024
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը

Պետք է հաշվի առնել անհանգստությունները. Ինչ է կատարվում «Լազարևյան ակումբում»

Օրերս Մոսկվայի «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ ԱԽ քարտուղար պարոն Արմեն Գրիգորյանին։ Նամակում Նավոյանը անդրադառնում է «Լազարևյան ակումբի» գործունեությանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ ակումբի անդրանիկ նիստը Երևանում։

«Եթե իր առաջին իսկ նիստից ակնհայտորեն Հայաստանի պետական շահերի և գործող իշխանությունների դեմ հանդես եկող «Լազարևյան ակումբի» ներկա մոսկովյան նիստին պետք է մասնակցեին Հայաստանի պետական ինստիտուտների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապա տրամաբանորեն առաջանում են հետևյալ հարցերը.

– ինչո՞ւ երբ Կոնստանտին Զատուլինը նախորդ տարվա հոկտեմբերին «Լազարյան ակումբի» ստեղծման գաղափարը քննարկելու նպատակով Երևան եկավ, նրան որևէ պետական ինստիտուտ չընդունեց և նախաձեռնությունն էլ չողջունվեց (բացի Հանրապետական կուսակցությունից և նրա ներկայացուցիչ պաշտոնյաներից),

– ինչո՞ւ նախորդ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած «Լազարյան ակումբի» առաջին նիստին պետական ղեկավար այրերը և իշխող ուժի ներկայացուցիչները չմասնակցեցին,

– ներկայումս մոսկովյան նիստին մասնակցող պետական ինստիտուտների և իշխող ուժի ներկայացուցիչները ցանկանում են Զատուլինի միջոցով հարաբերություններ հաստատել ռուսաստանյան իրենց գործընկերների, կամ էլ ակումբը ֆինանսավորող հայ օլիգարխների հե՞տ․երկու դեպքում էլ լուրջ հարցեր են առաջանում,

– գուցե մասնակցելով պրոքոչարյանական ակումբի նիստին, որոշ պետական ինստիտուտներ ընդառաջում են վերջերս տարբեր խողովակներով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՌԴ-ից իրենց փոխանցվող ուղերձների՞ն․այս դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջանում,

– տեղյա՞կ եք, որ ակումբի գործունեության համար հայկական կոնկրետ շրջանակներից ֆինանսական միջոցներ հավաքող Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին:

Միայն վերջերս է պարզվել, որ ակումբի մասին հայտարարության գաղտնի ստորագրողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, իսկ ակումբի առաջին և երկրորդ նիստերի մասնակիցների կազմի որոշումը և հրավերների առաքումը համակարգվել են Հանրապետական կուսակցության կողմից: ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղը ընդամենը ձևական կատարողի դերում է եղել»,- գրված է նամակում։

Նա նաև նշել է, որ կասեցրել են իրենց մասնակցությունը գործընթացին և սկզբունքորեն չեն մասնակցել «Լազարևյան ակումբի» նիստերին:

https://www.tert.am/cache_image/news_images/811/2432447_1/c4-770x510.jpg

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, «Լազարևյան ակումբի» ստեղծման նախաձեռնողներից Արամ Սաֆարյանը, անդրադառնալով Նավոյանի դիտարկումներին և բացահայտումներին, ասաց, որ երբ անցյալ տարվա հոկտեմբերին Կոնստանտին Զատուլինը առաջարկեց մի շարք հայ հասարակական, քաղաքական պետական գործիչների կոչով հանդես գալ Ռուսաստանի և Հայաստանի հանրությանը, մի հարթակ ստեղծել, որտեղ կարելի է քննարկել բոլոր կնճռոտ հարցերը և խնդիրները, որոնք ծառանում են մեր համագործակցության, գործընկերության, մեր դաշինքի զարգացման ճանապարհին, ինքն իր ստորագրությունն է դրել այդ հայտարարության կոչի տակ։ Երևանում առաջին նիստին չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով, դրա համար զերծ մնաց լսածով գնահատականներ տալ մի իրողության, որի ուղղակի ականատեսը, մասնակիցը չի եղել։

«Լազարևյան ակումբի» երկրորդ նիստին մասնակցել է Մոսկվայում․

«Ես եղել եմ այն 34-35 հայաստանցի գործիչների թվում, որոնք մեկնել են Մոսկվա։ Այդ կապակցությամբ ուզում եմ ասել, որ ամբողջ օրը՝ առավոտվա ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 20-ը ներկա եմ եղել «Լազարևյան ակումբի» նիստի աշխատանքին, լսել եմ այնտեղ ներկայացված բոլոր քաղաքական գործիչներին, համադրել եմ իմ աչքով տեսածը առաջին նիստի մասին լսած տեղեկությունների հետ ու ուզում եմ ասել, որ «Լազարևյան ակումբի»՝ Մոսկվայի երկրորդ հանդիպումը շատ ավելի հավասարակշռված, Հայաստանի տարբեր քաղաքական խմբերի շահերը հաշվի առնող, Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի փաստացի իրական հեղինակություն ունեցող մարդկանց մասնակցությամբ ընթացած նիստ է եղել։ Ես կարծում եմ, որ երրորդ նիստը, որը գուցե արդեն պատրաստվում է և տեղի է ունենալու Երևանում մայիսի վերջին և հունիսին, իմաստ ունի միայն այնքանով, որ այնտեղ պետք է ներկայացված լինեն առաջին հերթին Հայաստանի ազդեցիկ, այս պահին մեծ քաղաքական համարում ունեցող, ժողովրդի կողմից վստահություն և հարգանք վայելող քաղաքական ուժերի լիազորված ներկայացուցիչները, հետո նաև բոլոր մյուս քաղաքական դաշտի մարդիկ, որոնք ուզում են իրենց նպաստը բերել Հայաստանի քաղաքական, հասարակական զարգացման, հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում։ Ես կարծում եմ, որ Մոսկվայում կարող էր տեղի ունենալ մի փոքր ավելի ընդլայնված նիստ, մասնավորապես, իշխանությունները ներկայացված էին 1-2 անձով, բայց դա իմ որոշելիք հարցը չէ»,- ասաց նա։ Արամ Սաֆարյանի խոսքերով՝ այդ նիստը շատ բծախնդրորեն համաձայնեցված էր Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր էական, շոշափելի և ազդեցիկ ներկայացուցիչների հետ, և որևէ մեկի փորձերը՝ օգտագործելու հայ-ռուսական համագործակցության համար ստեղծված հարթակը անձնական, խմբակային, նեղ շահեր հետապնդելու, այդ շահերը առաջ մղելու համար, առանձնապես իմաստ չունեն, որովհետև գոյություն ունեն նաև ուրիշ հարթակներ, գոյություն ունեն նաև ուրիշ կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ հարցով և իմաստ չունի «Լազարևյան ակումբը» ծառայեցնել նեղ խմբակային շահերին։

«Ես ուրախ եմ, որ Մոսկվայի նիստում այդքան իրարից տարբերվող ուժերի ներկայացուցիչներ կային և նրանք բոլորը իրենց պահել են վերին աստիճանի կոռեկտ։ Իմ ելույթն էլ այնտեղ եղել է շատ գործնական, զուսպ և զերծ մնալով առանձին մարդկանց, առանձին ուժերի նկատմամբ նեգատիվ գնահատականներ տալուց»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ Նավոյանն իր նամակում նշում է, որ Զատուլինը նպատակ է ունեցել նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին, և միայն վերջերս է պարզվել, որ ակումբի վերաբերյալ հայտարարության մասին գաղտնի ստորագրողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, իսկ ակումբի առաջին և երկրորդ նիստերի մասնակիցների կազմի որոշումը և հրավերների առաքումը համակարգվել է ՀՀԿ-ի կողմից, Արամ Սաֆարյանը նշեց, որ թեև Նավոյանին շատ հարգում է, նրան համարում է կարևոր մարդ հայ-ռուսական հարաբերությունների գործնական դաշտում հարցեր լուծելու իմաստով, բայց ինքն այդ տպավորությունը չի ստացել․

«Ես Ալեքսանդր Մարկարովի հետ, որը քաղաքական գիտությունների դոկտոր է և Զատուլինի կազմակերպության ղեկավարը Հայաստանի մասնաճյուղում, ունեցել եմ քննարկումներ և հարցրել եմ նրան, թե արդյոք ինքը խորհրդակցում է Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր, այդ թվում՝ նախկին ու ներկա, այդ թվում՝ հասարակական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, որևէ մեկին արդյոք չե՞ն նեղացրել, որևէ մեկին հանիրավի չե՞ն մոռացել։ Ես ստացել եմ հավաստիացումներ, որ բոլորի հետ բանակցում են և բանակցում են ուղիղ, ոչ թե միջնորդավորված։

Այդ կապակցությամբ ուզում եմ ասել, որ ես նույն տպավորությունը ստացել եմ նաև Մոսկվայում նիստի օրը։ Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հաշվի առնենք պարոն Նավոյանի անհանգստությունները, և եթե այդ անհանգստությունները կիսում են նաև քաղաքական դաշտի ուրիշ ներկայացուցիչներ, մենք պետք է այնպես անենք, որ երրորդ, ապա նաև չորրորդ նիստերը շատ հավասարակշռված, շատ զուսպ, շատ հանգիստ բովանդակություն և օրակարգ ունենան։ Միայն այդ մթնոլորտում իմաստ ունի քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և խորացման հարցերը։ Մնացած բոլոր դեպքերում այս ցանկությունները մնալու են միայն որպես ցանկություն, որոնք հեռու են իրականություն լինելուց»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում