Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և նրա ամուսինը՝ արքայազն Հարին տեղափոխվում են Քենսինգթոնյան պալատից, գրում է Daily Mirror-ը։
Նշվում է, որ նրանց նոր բնակատեղին կդառնա Վինձորի քոթեջը (Frogmore Cottage)։ Դա այն վայրի մերձակայքում է, որտեղ Մեգանը և Հարին նշել են իրենց հարսանիքը։
Հատուկ նրանց տեղափոխության համար այնտեղ ամեն ինչ նախապատրաստել են՝ «կատարյալ լինելու համար»։
Պարբերականում ընդգծել են, որ Մեգանի և Հարիի տեղափոխման հետ կապված՝ անձնակազմին փոփոխություններ են սպասվում, և այն ստիպված է բաժանվել։









































