Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի  մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության  տնօրեն Հայկ Դավեյանը:

Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ: «Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան  այս կարևոր գործում:

ԿԳ նախարարությունը խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի տարածմանը և  կրթության համակարգի զարգացմանը»,-նշել է նա՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ տարիքից, միանալ այս նախաձեռնությանը: Գոհար Մամիկոնյանը նաև տեղեկացրել է, որ նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: «Մենք ցանկանում ենք այն դարձնել   համահայկական թելադրության տոն, հայոց լեզվի տոն՝ ՀՀ ում և դրա սահմաններից դուրս»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ  թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելը, տարածելն ու զարգացնելն է:

«Մենք ողջունել և սիրով գործակցում ենք այս երիտասարդ, ինքնատիպ նախաձեռնության հետ: Գիտենք, որ սոցիալական ցանցերում, հատկապես երիտասարդների շրջանում, հայերեն չեն գրում, և այսօր լեզվի խնդիր ունենք: Այս նախաձեռնությունը որոշ չափով կնպաստի այդ խնդրի լուծմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այն կնպաստի նաև գրագիտության մակարդակի բարձրացմանը, որը միայն դպրոցի խնդիրը չէ»,-նշել է Դավիթ Գյուրջինյանը՝ հորդորելով նախաձեռնությանը ներգրավել նաև տուն-թանգարաններին: «Այն հավելյալ առիթ կլինի, որ մարդիկ մեկ անգամ ևս գնան թանգարաններ, որը, ի վերջո, նաև խորհրդանշական է, երբ խոսքի վարպետների օրրանում ես գրում թելադրություն»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ թելադրության տեքստում, իհարկե, դժվար բառեր կան, սակայն դրանք արհեստական չեն ավելացված:

«Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ այս պահին դեռ հարթակների ներգրավմամբ են զբաղված. պատրաստվում են դիմել համալսարաններին, դպրոցներին և հասարակական կազմակերպություններին:

«Թելադրությունն անցկացվելու է միաժամանակ մի քանի հարթակներում: Այն նպատակ ունի բարձրացնել հայերենի կարևորությունը ինչպես ՀՀ-ում, Արցախում, այնպես էլ սփյուռքում: Թելադրությունն այս տարի նաև արևմտահայերեն է լինելու: Մեր մոսկովյան գործընկերները ևս ակտիվ ներգրավված են այս հարցում, որոնք միաժամանակ զբաղված են եվրոպական հարթակների համակարգմամբ:

Իրականում մենք մեծ պատասխանատվություն ենք զգում լեզվի խնդրին մոտենալիս, և մեզ համար կարևոր է, որ պետությունը որևէ ձևաչափով մասնակից է դրան: Երկար տարիներ մենք պետականության, մշակույթի, լեզվի պահպանման խնդիր ենք ունեցել, և եթե այսօր պետության կողմից է գնում այս ազդակը, սա ամբողջությամբ նոր իրավիճակ է, երբ  պետությունն ու հանրային սեկտորը միաժամանակ մասնակցում են և կարևորում խնդիրը»,-նշել է Հայկ Դավեյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Թումանյանի 150-ամյակի հետ:

Նշենք, որ արդեն մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը  13.00-ին: Նախագծի մանրամասները՝ www.teladrutyun.am և www.facebook.com/events/790086868002539:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում