Այս պահին Ազատության հրապարակի տարածքում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խարչատրյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև ինքը կողմ է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժմանը, սակայն դրանց սեփականատերերին կարելի էր գոնե մեկ տարի ժամանակ տալ՝ հաջորդ սեզոնին այլ վայրում վերակազմակերպելու իրենց բիզնեսները։
Ավագանու անդամը միաժամանակ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին հարց ուղղեց՝ ինչո՞ւ սրճարանների աշխատակիցները նախօրոք չեն զգուշացվել, որ այսօր նրանց սրճարաներն ապամոնտաժվելու են։