Շոումեն, հումորիստ Մաքսիմ Գալկինը տեսաուղերձ է հրապարակել, որում մեկնաբանել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի սպանությունը «պատվիրելու» մասին լուրերը: Տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:
Գալկինը նման լուրերը պայմանավորել է «որոշ մարդկանց մոտ գարնանային սրացումներով» և խնդրել է լրագրողներին չանհանգստացնել Կիրկորովին: Ըստ նրա՝ երգիչը շատ է տխրել, որ իր սպանությունը նման «էժան գնով» են պատվիրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ.-ի մայիսին Ռուսաստանի Դաշնության Մախաչկալա քաղաքում երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ պայթյունի կազմակերպման համար կասկածվող 4 դաղստանցիներից մեկը՝ Խիդերնեբի Կազուևը, հայտարարել է, թե Կիրկորովին սպանելու առաջադրանքը ստացել է շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինից:

Մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ Կազուեւը հերքում է, թե ահաբեկչություն է նախապատրաստել։ Մարտի 4-ին մեղադրյալը հարցաքննության ընթացքում պատմել է, որ 2017թ.-ի սկզբին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինը, ով առաջարկել է Կիրկորովին սպանել 2 մլն ռուբլու դիմաց։ Կազուեւի կարծիքով՝ Գալկինը սպանությունը պատվիրել է Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։ Մեղադրյալը համաձայնել է եւ 1 մլն ռուբլի կանխավճար ստացել, սակայն ավելի ուշ հրաժարվել է սպանություն կատարել՝ հաշվարկելով, որ դրանից կարող են մարդիկ տուժել։












































