«Ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17):
Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական եւ վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար՝ Արցախյան հարցի շուրջ, օգտակար կլինեն նաեւ ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, եւ կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ»:









































