Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռիչարդ Կիրակոսյան. Արևմուտքի վերաբերմունքը հիասթափեցնող է (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, տարածաշրջանը բավականին դինամիկ  զարգացումների կիզակետում է: Մի քանի ժամ առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կրակի մեջ էր, և քաղաքական ճգնաժամն արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է: Այսօր արդեն ուկրաինական ապագայի վերաբերյալ մեկնաբանությունները հոռետեսական են: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է այսօր Ուկրաինայի փրկությունը, և այն ինչպե՞ս կանդրադառնա հետխորհրդային  տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի և ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների վրա:

– Սա շատ հետաքրքիր հարց է, որովհետև այժմ մենք տեսնում ենք, որ Ուկրաինան դարձել է հակամարտության  գոտի Արևմուտքի և  պուտինյան Ռուսաստանի միջև: Մենք այստեղ պետք է նշենք նաև այն, որ ավելի է կարևորվում Ուկրաինայի նշանակությունը: Եթե անդրադառնանք սեպտեմբերի 3-ի որոշմանը, ապա այդ դեպքում էլ խնդիրն Ուկրաինան էր: Մենք այստեղ ևս հետաքրքիր   զարգացումներ ենք տեսնում՝  Ուկրաինայի կառավարությունն այնքան թույլ է  և այնքան վտանգված, որ չդիմացավ և ուժ կիրառեց սեփական ժողովրդի  դեմ՝ մինչև Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտը: Ուկրաինան ԵՄ-ի, Արևմուտքի և Մոսկվայի համար վերածվել է  մի փորձության, բայց այս դեպքում շատ հետաքրքիր է նաև Հայաստանը՝ որպես այդ փորձության մի մասնիկ: Որքան էլ Հայաստանն ու Ուկրաինան նման են, պետք է նշել, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև տարբերություններն ավելի նշանակալի են:

– Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը, և ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի քաղաքականությունն ուկրաինական զարգացումների վերաբերյալ:

– Հայաստանի դեպքում կարելի է երեք դաս առանձնացնել: Առաջին դասը վերաբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ուկրաինայի կառավարությանը:  Իսկ այդ դասը հետևյալն է՝ շատ վտանգավոր է  անտեսել և ուշադրություն չդարձնել հասարակական փոփոխությունների և բարեփոխումների պահանջներին, ինչպես նաև երկիրը կառավարելու փոխարեն՝ ղեկավարելը: Երկրորդ դասը  իր կարևորությամբ հավասար է առաջինին և  վերաբերում է  հայաստանյան ընդդիմությանը: Տեսնում ենք, որ Ուկրաինայում հասարակական լայն զանգվածներն ինքնաբուխ կերպով ոտքի են կանգնել: Դա  նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում հին ընդդիմադիր կուսակցություններն այլևս տեղ  չունեն, և սրա  վրա պետք է ուշադրություն դարձնել:

Եթե վերադառնանք Հայաստանին, ապա  կտեսնենք, որ վերջին հասարակական զարգացումների ընթացքում՝ լինի դա հասարակական տրանսպորտի խնդիրը, կուտակային կենսաթոշակային նոր օրենքը, թե ՄՄ մուտքի խնդիրը, հին քաղաքական ընդդիմությունը Հայաստանում  այլևս անելիք չունի, և թափուր է նոր քաղաքական ուժի, նոր քաղաքական ընդդիմության տեղը:

Երրորդ կարևոր դասն այն է, որ մենք պետք է հասկանանք՝  ինչպես Արևմուտքի, այնպես էլ Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ անարդյունավետ է և սխալ: Հայաստանի համար այս դասը մի շատ կարևոր բան է նշանակում, այն է՝   իրական փոփոխությունները չեն կարող բերվել դրսից՝ լինի Արևմուտք, թե Ռուսաստան. իրական ժողովրդավարական փոփոխությունները պետք է լինեն Հայաստանի ներսում, հայաստանցիների կողմից և հայաստանցիների համար:

Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ հիասթափված եմ Արևմուտքի վերաբերմունքից: Իմ կարծիքով՝ Արևմուտքի վերաբերմունքը Ուկրաինայի և ընդհանրապես հետխորհրդային  տարածքի պետությունների հանդեպ կեղծ է, և  հասկացվածության պակաս կա այստեղ: Ես կարծում եմ, որ Արևմուտքը բավականին  փափուկ գտնվեց, և հատկապես Գերմանիան այս հարցում չկարողացավ կոշտ դիրքորոշում գրավել: Կցանկանայի նաև առանձնացնել այն, որ ԵՄ-ն այս հարցում  գտնվեց ոչ բավարար չափով պատրաստված:

– Ի՞նչ դիրքորոշում պետք է գրավեր Արևմուտքը:

– Ես կարծում եմ, որ շատերը ինձ հետ կհամաձայնեն, եթե ասեմ, որ ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ Արևմուտքն ընդհանրապես պետք է ավելի մարտահրավերներով լի քաղաքականություն վարեն  և որոշ դեպքերում առճակատման գնան Մոսկվայի  դեմ՝ հաշվի առնելով Մոսկվայի վերջին ստիպողական և ճնշման քաղաքականությունը:

– Սեպտեմբերի 3-ից հետո խոսում ենք Մաքսային միությունում Հայաստանի բացասական հեռանկարների մասին, և քանի որ ներկայում չունենք այլընտրանք, քննարկենք ՄՄ անդամակցության՝ Հայաստանի համար գրված ու չգրված հնարավորությունները:

– Անկեղծ լինեմ և ասեմ, որ ես դեռևս լավատես եմ, թեպետ սեպտեմբերի 3-ի որոշումը ոչ միայն  ռազմավարական հետընթաց քայլ էր, այլև մեծ սխալ: Կարծում եմ, որ Եվրոպայի դուռը թեև փակ է Հայաստանի համար, բայց այն դեռևս կողպած չէ, և ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ-ն հանձնառու են փրկել այդ հարաբերությունները: Թույլ տվեք բացատրել՝ ես դեմ եմ սեպտեմբերի 3-ի որոշմանը, կարծում եմ, որ այն կորսված հնարավորություն է՝ այն առումով, որ ՀՀ նախագահը շատ հեշտ հանձնվեց ու տեղի տվեց ռուսական ճնշումներին: Իմ կարծիքով՝ շատ բացասական էր այդ որոշման ընդհանուր գործընթացը, այն, թե ինչպես դա արվեց: Այստեղ մեծ խնդիրներ կան: Եթե Հայաստանը  ի վերջո մտնի ՄՄ, ապա  այն բացասական կողմերը և այն մեծ վնասները, որ Հայաստանը կկրի, շատ ավելի մեծ կլինեն, քան օգուտները, բայց իրականում ես չեմ կարծում, թե Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին:

– Բայց կա՞ն արդյոք հնարավորություններ, եթե, այնուամենայնիվ, Հայաստանն անդամակցի ՄՄ-ին:

– Այստեղ վտանգն այն չէ, որ Ռուսաստանը մեծ ճնշումներ է գործադրում և շատ  է հանձնառու Հայաստանին  ներգրավել ՄՄ, այլ այն, որ ՀՀ-ն շատ ավելի արագ է շարժվում դեպի ՄՄ, քան նույնիսկ ռուսներն են ակնկալում, և սա,  իմ կարծիքով, կարող է ևս մեկ կորսված հնարավորություն և ևս մեկ սխալ լինել:

– Ինչպե՞ս եք գնահատում ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների, այդ թվում՝ ՄՄ-ի հեռանկարները: Այսօր տեսակետներ կան, որ  ՌԴ-ն չունի այնքան ռեսուրս, որպեսզի ավարտին հասցնի իր բոլոր ինտեգրացիոն պրոյեկտները: Դուք ի՞նչ եք կարծում:

– Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում Պուտինին և Ռուսաստանին, քանզի, ի տարբերություն Արևմուտքի, նրանք շատ կանխատեսելի են՝  շատ հեշտ է կանխատեսել, թե նրանք ինչ են անում: Այս փորձը Պուտինի կողմից ուղղված է վերագրավելու Ռուսաստանի իշխանությունն ու ազդեցությունը հարևանների շրջանում: Բայց ես  նաև թերահավատ եմ, քանի որ ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա  ոչ առաջին և, հաստատ, ոչ էլ վերջին անգամ է, որ մենք լսում ենք նման նախագծի մասին. սա նախկինում չի աշխատել: Միևնույն ժամանակ սա ռուսական տեսանկյունից իմաստավոր է, և մենք պետք է հարգենք Ռուսաստանի ազգային շահերը: Սակայն Հայաստանի համար խնդիրն այն է, որ  այն,  ինչ Ռուսաստանի համար շահեկան է,  Հայաստանի համար այդպես չէ, և  սա է այն սխալը, որ մենք կարող ենք անել: Ես հասկանում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են և անհրաժեշտ, բայց խնդիրը հարաբերություններում հարգանքի և  հավասարակշռության  բացակայությունն է: Թերահավատ եմ, որ Եվրասիական միությունը, որի գաղափարը նախկինում չի աշխատել, այժմ կաշխատի:

– Պարոն Կիրակոսյան, Արևելյան գործընկերության հարցերով Չեխիայի ԱԳՆ հատուկ բանագնաց Պետեր Մարեշն օրերս նշել էր, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Պրահայում՝ ապրիլի 23-24-ին՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովին կմասնակցեն ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը և ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները: Ինչո՞վ եք  բացատրում գագաթնաժողովի կազմակերպման հապճեպությունը,  և  ո՞րը կարող է լինել օրակարգը:

– Մեր կենտրոնը ևս  սերտորեն համագործակցում է  ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրահանձնաժողովի հետ, և մենք Հայաստանի կառավարության կազմում աջակցում ենք  նրանց, ովքեր ևս հանձնառու են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ինչպես, օրինակ, ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ես կարծում եմ, որ մենք շատ հնարավորություններ ենք կորցրել, բայց դեռևս տեսնում ենք, որ ճանապարհը բաց է: Վերջերս լատվիական պատվիրակությունը եկավ, փորձեց մեծացնել Հայաստանի  հանձնառությունը դեպի ԵՄ:

– ԵՄ-Հայաստան հարաբերությունների ի՞նչ ձևաչափ եք տեսնում, երբ Հայաստանն արդեն իրականացնում է ՄՄ ճանապարհային քարտեզը, սակայն պաշտոնական մակարդակում ցանկանում է շարունակել քաղաքական համագործակցությունն ու բարեփոխումները ԵՄ-ի հետ:

– Իմ կարծիքով՝ ՀՀ կառավարությունն այլ ճանապարհ չունի, քան բարեփոխումները, և դրանց միջոցով գոնե հնարավոր կլինի մեղմել այն ցավը և վնասները, որոնք եղան սեպտեմբերի 3-ից հետո: Ես կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առումով Հայաստանը պետք է ձգտի ներկա սահմաններից դուրս գալ և  ավելի խորը հարաբերություններ կառուցել  ԵՄ-ի հետ ԱլԳ շրջանակներում, բայցև պետք է ասել, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո  Հայաստանը ցուցակի մեջ իր տեղը զիջել է և հավասարվել  այնպիսի երկրների, ինչպիսիք են Բելառուսն ու Ադրբեջանը:

– Պարոն Կիրակոսյան, այս ամենին զուգահեռ շարունակվում են Իրան-Արևմուտք բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ:  Ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից: Միգուցե  ՄՄ անդամակցությունը մեզ սահմանափակո՞ւմ է այդ հնարավորությունների հարցում: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

– Հայաստանը շատ մեծ ներուժ ունի Արևմուտքի և Իրանի միջև միջնորդության հարցում: Այս գործընթացը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց  երկար տարիներ Հայաստանը չի կարողացել իր հզոր ներուժը փոխարկել իրական շահույթի և իրական օգուտների: Իրանի հետ հարաբերությունների առումով Հայաստանի համար հիմնական արգելքը ոչ Վաշինգտոնն է, ոչ Բրյուսելը, ոչ էլ Թեհրանը, այլ Մոսկվան: Պետք է նշել, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացման ֆոնին Ռուսաստանը կարծես դուրս է մնում ընդհանուր պատկերից և ավելի պակաս կարևոր է դառնում Իրանի համար: Վերջինս ավելի քիչ ցանկություն է ունենում Հայաստանին ներգրավել այս գործընթացում, բայց իրական փորձությունը դեռ առջևում է՝ Իրանի նախագահը ժամանում է  Հայաստան:

– Եթե պնդում եք, որ կա արգելք Մոսկվայի կողմից, լիահո՞ւյս եք, որ ՀՀ-ն կարող  է միջնորդ լինել:

– Հայաստանն Իրանի համար կարևոր է այն առումով, որ իրենից ներկայացնում  կայուն, դրական, ընկերասեր պետություն, իսկ Հայաստանի համար Իրանն էներգակիրների  այլընտրանքային աղբյուր է: Անկեղծ ասած՝ պետք է նշել, որ անդրադառնալով ռուսական գործոնին,  Իրան-Հայաստան հարաբերություններին՝ կա ևս մեկ խնդիր, այն է՝ վստահության պակասը: Արդեն իսկ Իրանի որոշ նախարարներ քննադատել են  ՀՀ որոշ նախարարների կոռուպցիայի և ոչ կոմպետենտ լինելու համար, և սա  խորացնում է  վստահության պակասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում