Քիչ առաջ ավարտված Wimbledon-ի առաջին կիսաեզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչը 3 սեթում (7:6, 6:2, 6:7, 6:3) պարտության մատնեց ֆրանսիացի Ժո Վիլֆրեդ Ցոնգային և դուրս եկավ եզրափակիչ:
Այս հաղթանակով Նովակը ոչ միայն դուրս եկավ եզրափակիչ, այլև, անկախ մրցաշարի հետագա ընթացքից, ATP վարկանիշային աղյուսակում շրջանցեց Ռաֆայել Նադալին և մինչև առաջիկա Masters մրցաշարը հենց նրա անվան դիմաց կգրվի` աշխարհի առաջին ռակետ: Նովակն Wimbledon-ի անցյալ տարվա խաղարկությունում հասել էր մինչև կիսաեզրափակիչ, այժմ, եզրափակիչում հայտնվելով, նա կվաստակի 480 վարկանիշային միավոր, իսկ Նադալը, ով այս մրցաշարից առաջ Ջոկովիչին գերազանցում էր ընդամենը 65 միավորով, Wimbldon-ի գործող չեմպիոնն է և հաղթելու դեպքում էլ ոչ մի միավոր չի վաստակի. ընդամենը կպահպանի անցյալ տարվա վաստակածը:
Եզրափակիչի մյուս ուղեգիրն այս պահին վիճարկում են Ռաֆայել Նադալն ու բրիտանացի Էնդի Մարեյը:







































