Չինաստանը միջնորդ կդառնա Հնդկաստան-Պակիստան հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է Global Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Չինաստանն այդ բանակցություններում չի ծրագրում որևէ մեկի կողմն անցնել և կնպաստի կողմերի հաշտեցմանը։
Նշվում է, որ Հնդկաստանում ոչ բոլորն են աջակցում Չինաստանի նախաձեռնությունը՝ դրանում աշխարհաքաղաքական սպառնալիք տեսնելով։
Այնինչ Պակիստանը միանգամայն սատարում է Չինաստանի դիրքորոշմանը։








































