Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում, չի կարողանում բացատրել, թե ինչու չի ցանկանում բանակցել Արցախի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Փաշինյանի խոսքերով՝ պետք է ստեղծել համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: ՀՀ վարչապետն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ պատասխանելով հանձնաժողովի անդամներից մեկի հարցին: «Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան: Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորել է նաև բանակցությունների ձևաչափի հարցը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, և որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, վարչապետի այս դիտարկումներն ու Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու պնդումներն ինչպե՞ս եք գնահատում։ Ընդհանրապես, Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը արցախյան հարցում մտահոգությունների առիթ կարո՞ղ է լինել։

Այդ պնդումները բազմիցս են արվել վարչապետ Փաշինյանի կողմից, պարզապես նա հիմա է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այդ ամբիոնից դրանք հնչեցրել։ Նա նոր բաներ չի հայտարարել, ժամանակին հայտարարել էր, որ կոնֆլիկտը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից ելնելով և առաջարկել, որ Ադրբեջանի նախագահը նույն բանը հայտարարի, ինչն էլ բանակցային պրոցեսի հիմք կլիներ։ Սակայն Ադրբեջանը դա չի ուզում և ստացվում է, որ Ադրբեջանն ուզում է միայն իր շահերից ելնելով լուծում գտնել։ Փաշինյանն իր այդ պնդումները ժամանակին տարբեր տեղերում ներկայացրել է և, կարծես թե, այդ մոտեցումն ընդունվում է միջազգային հանրության կողմից։ Չգիտեմ՝ հիմա Ադրբեջանն ինչ պետք է անի, բավականին բարդ վիճակում է՝ չի կարող նման հայտարարություն անել և չի կարող բոլորին համոզել, միջազգային հանրությանն ասել, թե ինչու չի կարող նման հայտարարություն անել։ Ադրբեջանը չի կարող բացատրել, թե ինչու չի բանակցում Արցախի հետ։ Հիմա նրա դիրքորոշումն օդից կախված վիճակում է, իսկ Փաշինյանը հերթական անգամ վերահաստատել է մեր մոտեցումը։

-Փաշինյանի՝ շարունակական պնդումներն Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին, տալիս են այնպիսի մեկնաբանությունների տեղիք, թե նա փորձում է խուսափել պատասխանատվությունից ու կոնֆլիկտի լուծման հնարավոր հետևանքները թողնել Արցախի իշխանությունների վրա։

Հազար ու մի բան կարող են խոսել, բայց պետք է նայել, թե ովքեր են այդ ասողները։ Հիմնականում ինչ-որ ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ են, բայց որևէ լուրջ արգումենտ չունեն, զբաղված են միայն ենթադրություններ անելով, որը մեկնաբանման արժանի չէ։

-Այսինքն՝ միանշանակ ընդունելի է Փաշինյանի այն մոտեցումը, որ առանց Արցախի բանակցություն լինել չի կարող։

-Եթե ընդհանրապես խնդիր է դրվում, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, դրա մեխանիզմը ո՞րն է։ Ըստ իս՝ մեկն է, Հայաստանի Հանրապետությունը չպետք է քննարկի խնդիրներ, որոնք վերաբերում են Արցախին։ Մադրիդյան սկզբունքներում գրված խնդիրները պրակտիկորեն բոլորը վերաբերում են Արցախին ու Ադրբեջանին։ Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս խնդիրների համար Հայաստանի Հանրապետությունը որևէ պատասխանատվություն չի կրում։ Սա է, որ Ադրբեջանին բարդ վիճակի մեջ է դրել, ուզո՞ւմ են տարածքային խնդիրներ, փախստականների հետ կապված խնդիրներ քննարկել, թող գնան Արցախի հետ քննարկեն։ Սա է մոտեցումն ու էությունը։ Եթե դա չի արվում, ընդամենը բանակցվում է հանուն բանակցությունների, այսինքն՝ այն, ինչ 25 տարի եղել է, իմաստը ո՞րն է։ Հենց այնպես բանակցում են, անբովանդակ բանակցություններ են ու համոզված եմ, որ որևէ արդյունքի չեն բերում։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեխանիզմներ են դրվում, և պետք է մենք համոզենք շահագրգիռ պետություններին, միջազգային կազմակերպություններին, որ այս մոտեցումն արդար ու ճիշտ է։ Հիմա եթե Ադրբեջանն այս մոտեցումով չի ուզում բանակցել, թող չբանակցի։

-Երբ խոսվում է երկու երկրներում մթնոլորտի բարելավման, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին, դուք արդյո՞ք կարծում եք, որ հակահայկական դաստիարակությամբ ու քարոզչությամբ ողողված այդ ժողովուրդը կարող է խաղաղության պատրաստ լինել։

-Իհարկե, այդ իրավիճակը նման հնարավորություն չի ստեղծում, ինչի՞ մասին է խոսքը։ Ադրբեջանը չի փոխի այդ մթնոլորտը, ըստ իրեն՝ կորցրել է մի տարածք, որը հույս ուներ՝ պետք է վերադարձնի։ Հիմա նա այդ ամենը թմբկահարում է աշխարհով մեկ, ինչո՞ւ պետք է հրաժարվի այդ ամենից, երբ տարածքն իրենը չէ։

Այս դեպքում, ինչո՞ւ ենք ռուսական մամուլում հաճախ հանդիպում հրապարակումներ, որ Ադրբեջանում իբրև թե նվազել է ատելության քարոզը, և որ Հայաստանն ու Ադրբեջանը դանդաղ քայլերով գնում են խաղաղության։

Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում, մի օր մի բան է հայտարարում, հաջորդ օրն այլ, իսկ ի՞նչ կապ ունի ռուսական մամուլում տեղ գտածն իրականության հետ, բացարձակապես ոչ մի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում