Քոլինը և Պոլինան ծանոթացել են 1976-ին, և նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։ Երբ Քոլինն իր սիրեցյալին ձեռքը և սիրտն է առաջարկել, նա մերժել է։ Տղամարդը փորձը կրկնել է նաև հաջորդ տարի, սակայն կրկին մերժվել է։
Պատմությունը կրկնվել է 43 տարի շարունակ։ Այդ ընթացքում զույգը Մալթա է տեղափոխվել և այնտեղ փոքրիկ հյուրանոց բացել։ Երբ Պոլինան հիվանդացել է, նրանք Մեծ Բրիտանիա են վերադարձել, որտեղ սկսել են ապրել ծերանոցում։

Հենց այնտեղ 72-ամյա Պոլինան Քոլինին առաջարկել է ամուսնանալ։
Զույգն ամուսնացել է փետրվարի 14-ին, ծերանոցում։









































