«Այսօրվա չափազանց շատ անկեղծ երեկոն ստացվեց։ Վազգենը քաշով մեկ կյանք էր ուղղակի։ Անհնար էր Վազգենի կողքին գտնվելով՝ լինել անտարբեր կողքինիդ նկատմամբ, հարևանիդ նկատմամբ, ընկերոջդ նկատմամբ, երկրի նկատմամբ, երկրագնդի նկատմամբ, որովհետև նա սիրում էր կյանքը, նվիրված էր հայրենիքի գաղափարին։ Այսօր ես հստակ կարող եմ ասել՝ այո, Վազգենը կանգնած է մեր այսօրվա պետականության հիմքում»,- այսօր՝ մարտի 7-ին, Հայաստանի Գրողների միությունում Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսությանը իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։






































