Ինչպես այսօր հայտարարել է ճապոնական Panasonic ընկերության բրիտանական ստորաբաժանման ղեկավար Քեյթ Էվանսը, 2012 թ. օլիմպիական խաղերը պետք է ցուցադրվեն 3D ռեժիմով: Նրա խոսքերով, եթե հեռարձակումները չկատարվեն այդ ֆորմատով, ապա բաց կթողնվի համաշխարհային մասշտաբի այս միջոցառումը բարձրացնել ցուցադրության այլ մակարդակի:
Panasonic-ում, որը համարվում է օլիմպիական խաղերի հովանավոր, ասում են, որ ունեն բոլոր տեխնիկական հնարավորությունները 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերը նման ֆորմատով ցուցադրելու համար: The Drum պարբերականը հաղորդում է, որ 2010 թ.-ին SkySport-ն իրականացրել է գոլֆի մրցումների 3D ցուցադրություն, սակայն դրանք դեռ մեծ ժողովրդականություն չեն վայելում և մեծ տարածում չունեն: