Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
«Նախագիծը վերաբերում է ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի աջակցության ծրագրին», – ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներւմ ֆինանսական կառույցների կողմից ընդունվել է 30 տնտեսվարողի լիզինգի տրամադրման հայտեր շուրջ 1.8 միլիարդ դրամի չափով, որից հաստատվել է արդեն 8 հայտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա կոնկերտ գյուղացիներին ինչ հնարավորություն է տալիս:









































