Wednesday, 10 06 2026
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա

ՀԱԿ-ը պետք է որոշի՝ կառուցողական քայլերո՞վ առաջ ընթանալ, թե՞ գնալ հին ճանապարհով

Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին՝ այսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ ժամկետներ նշելը ժողովրդավարական մեթոդ է և ճանապարհ է երկխոսության:

«Իշխանությունը, նախագահի գլխավորությամբ, տվել է երկխոսության լայն հնարավորություն: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին՝ նախագահը Ստրասբուրգում հստակ պատասխանել է, որ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների հարցը օրակարգում չէ, և ոչ էլ դրա նախադրյալները կան: Ավելին՝ այս պահին ավելացնելու ոչինչ չկա այդ առումով»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա միևնույն ժամանակ կարծում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը ցանկանում են քաղաքական միջոցառումները իրականացնել երկխոսության ճանապարհով: «Հակառակ դեպքում, ցանկացած այլ միջոցառում, ոչ կառուցողական քայլ օգուտ չի բերում որևէ մեկին, այդ թվում՝ հասարակությանը: Իշխանությունը այս առումով իր լրջախոհությունը ցույց է տվել: Հիմա ՀԱԿ-ը պետք է որոշի՝ կառուցողական քայլերո՞վ առաջ ընթանալ, թե՞ գնալ հին ճանապարհով»,- առաջարկեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերբերում է սեպտեմբերյան սրացումներին՝ նա նշեց, որ դրանք հարաբերական երևույթներ են, քանի որ նախընտրական ժամանակաշրջան ենք թևակոխում, հետևաբար, ոչ միայն ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի, այլ նաև մյուս ուժերի միջև սրացումներ կնկատվեն:

«Այս առումով սպասելի են ամբոխահաճո արտահայտությունները: Դա բնական երևույթ է բոլոր, այդ թվում՝ ժողովրդավարական երկրներում: Այդ երկրների շարքում Հայաստանը ևս բացառություն չէ: Սակայն այդ ամենը պետք է լինի օրենսդրության սահմաններում: Խոսքս թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում