Alaska Airlines ավիաընկերության ուղևոր Ջեֆ Էլիսին հենց թռիչքի ժամանակ կծել է կարիճը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: 55-ամյա Էլիսն ասել է, որ ինքնաթիռ է բարձրացել այն ժամանակ, երբ ինքնաթիռը կանգառ է արել Պորտլենդ քաղաքում: Մի քանի ժամ հետո քնել է և հանկարծ արթնացել նրանից, որ ինչ-որ բան խուտուտ է տալիս իր ձեռքը: Էլիսը փորձել է գցել անհայտ միջատին՝ կարծելով, թե սարդ է:
Քիչ անց նա զգացել է, թե ինչպես է միջատը արմունկի կողմում իր ձեռքը կծել: Նա ծակոց է զգացել, այնուհետև տեսել է կարիճին: «Ֆիլմերում ցույց են տալիս, որ մարդիկ մահանում են կարիճի խայթելուց, այդ պատճառով ես սկսեցին ավելի ուշադիր լինել և լսել, թե ինչպես է խփում սիրտս»,- պատմել է ուղևորը:
Ինքնաթիռում պատահաբար գտնվող բժիշկը և բորտուղեկցորդները նրան առաջին օգնությունն են ցուցաբերել, որից հետո արդեն օդանավակայանում նրան դիմավորել շտապ օգնության անձնակազմը: Ենթադրվում է, որ կարիճն ինքնաթիռում հայտնվել է, երբ վերջինս վայրէջք է կատարել ԱՄՆ Տեխաս նահանգում: