Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեդվեդևը և Բեթելը զբոսնել են Սեն Էսփրի նեղլիկ և հին փողոցում։
Այդ ընթացքում Բեթելը Մեդվեդևին ցույց է տվել իր սիրելի շոկոլադի կրպակը, որի տիրոջը նա ամեն օր ողջունում է։
Ճանապարհին պատվիրակությունը հանդիպել է Լյուքսեմբուրգի արդարադատության նախարար Ֆելիքս Բրազին, որը վերադարձել է աշխատանքից։
Որոշ ժամանակ անց վարչապետները հանդիպել են նաև երկրի ԱԳ նախարար Ժան Ասելբորնին և Մեծն դուքս Անրիին։
Բեթելը Մեդվեդևին հավաստել է, որ բոլոր հանդիպումները պատահական են։
«Այժմ դուք ծանոթ եք Լյուքսեմբուրգի գրեթե բոլոր բնակիչների հետ»,-կատակել է նա։
Զբոսանքից հետո Բեթելը և Մեդվեդևն այցելել են քաղաքի պատմության թանգարան։










































