Ես այսօր ԵԿՄ նախագահ չեմ, եթե ընտրվեմ կտեսնեք՝ ինչ փոփոխություններ կանեմ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ես ամբողջ կյանքումս դիմադրության եմ հանդիպել, բայց առաջ եմ գնացել» ասաց Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իր հետ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Խուդավերդյանի «Կոռնիձորի» Արո» գնահատականներին:
Սասուն Միքայելյանը նաև շեշտեց, որ ԵԿՄ-ն երբեք իշխանությանը չի ծառայել:









































