Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Տեր-Պետրոսյանի հետ փշոտ ճանապարհ էին անցել, Վազգենը շատ ծանր տարավ այդ բաժանումը

Հայաստանում և Արցախում այսօր նշում են սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետը կդառնար 60 տարեկան: Միջոցառումների անցկացման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովը ղեկավարում է Հայաստանի վարչապետը:

Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը կհանդիպեն ՀՀ ներկա և նախկին իշխանությունները, նշեց, որ իր համար նախկին և ներկա չկա. «Գոյություն ունեն Վազգեն Սարգսյանին սիրող ընկերներ և բարեկամներ»:

«Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կարծում եմ հեղափոխության կարիք չէր լինի, երկիրը այլ իրավիճակում կլիներ և չէր լինի ո՛չ Հոկտեմբերի 27, ո՛չ Մարտի 1, և մեր երկիրն ավելի պատվավոր ու ավելի գովելի դիրքերում կլիներ,- նշեց Ա. Սարգսյանը: – Կարծում եմ՝ գլոբալ փոփոխություններն անհրաժեշտ էին, եթե ժամանակին Հոկտեմբերի 27-ը լիարժեք բացահայտվեր, կարող էր Մարտի 1 չլինել, եթե Մարտի 1-ը բացահայտվեր, կարող էր այս թավշյա հեղափոխության կարիքը չլինել, այսինքն՝ մենք կընթանայինք ճիշտ ճանապարհով»:

Ասում են՝ 1998թ իշխանափոխության հարցում վճռորոշ է եղել Վազգեն Սարգսյանի դերակատարությունը: Արմեն Սարգսյանն այս առումով նշեց, որ խորությամբ չի տիրապետում, թե ինչ ճգնաժամ է եղել, քանի որ Վ. Սարգսյանը նման հարցերն ընտանիքի անդամների հետ չի քննարկել, պետության, Կառավարության գործերին ընտանիքի անդամներին չի խառնել: «Խմորումները երբ որ առաջացել էին, և երբ Լևոն Տեր-Պետրոսյան- Վազգեն Սարգսյան ճգնաժամը բերեց իշխանափոխության, Վազգեն Սարգսյանը շատ ծանր էր տանում այդ բաժանումը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ի վերջո բավականին լուրջ, շատ դժվար, փշոտ ճանապարհ էին կտրել և անցել… Անձնական ոչինչ չի եղել, ճամփաբաժանն առաջացել էր Արցախի հարցում»,- նշեց Ա. Սարգսյանը:

Նա նաև հաստատեց, որ եղել է Մեղրին հանձնելու վերաբերյալ նախնական ծրագիր. «Թե ով ինչքան ամակ է ունեցել այդ ծրագրում, Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածից է սկսվել այդ քննարկումը, թե նրանից առաջ, Ռ.  Քոչարյանի օրոք է սկսվել, թե հետո, չգիտեմ, բայց գիտեմ, որ Վազգենը, միանշանակ, դրան դեմ է եղել: Նաև Կարեն Դեմիրճյանն է դեմ եղել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում