Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդումը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Դիմելով ԿԸՀ նախագահին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատեց. «Ձեր անցյալ տարվա և այս տարվա հաղորդումների միջև մեծ տարբերություն չեմ տեսնում, եթե չհաշվենք դիտորդների թվաքանակը, ինչը վկայում էր նախկինում դրանց ուռճացվածության մասին»:
Պատգամավորը հետաքրքրվեց. «Նույն ԸՕ-ի պայմաններում ի՞նչն էր պատճառը, որ մենք ունեցանք տրամագծորեն տարբերվող ընտրություններ: Արդյոք միայն այստեղ քաղաքական կա՞մքն էր իր ազդեցությունն ունեցել, թե՞ ձեր գործունեության մեջ որոշակի տարբերություններ կային»:
Գայանե Աբրահամյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ պետք է անել, որ այս նախադեպը պահպանվի, և հույսը միայն քաղաքական կամքը չլինի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































