Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ՀՀ-ն դադարեցնո՞ւմ է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. ինչո՞ւ է գալիս Ապաթուրայը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:

Մեր տեղեկություններով՝ մասնավորա­պես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետա­գա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանություն­ների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունակել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները:

Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ:

Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյան­քի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-lnUivklual partnership action plan) ծրագիրը:

Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և փաստորեն ավարտվում է 2019թ.-ին: Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից:

Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը:

Ակնհայտ է, որ դա չի կարող Պաշտպանության նա­խարարությունը լինել, որովհետև նախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին Բրյուսելում աշխատել է որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ, և դժվար թե նման խնդիրներ առաջացներ:

Ըստ ամենայնի գործընթացն արգելակվում է կա´մ Կառավարության աշխատակազմի, կա´մ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները, այն հանգամանքը, որ դեռ այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնա­կան հանդիպում չի ունեցել, այնքան են զգուշավոր գործում, որ ռուսների դժգոհությունը չհարուցելու համար խուսափում են IPAP-ի 6-րդ ծրագիրը նախապատրաստելուց:

Ըստ երևույթին, հենց սա է պատճառը, որ մեր աղբյուրների հավաստմամբ մեկ շաբաթ անց սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հա­տուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի այցը Հայաստան, ով Կառավարության ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ բանակցությունների միջոցով փորձելու է հասկանալ Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցության հեռանկարները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում