Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Հախվերդյանի կեղծ օրակարգն ու Քոչարյանի թաքնված շահերը

Երգահան Ռուբեն Հախվերդյանի մի արտահայտություն արդեն երկու օր է՝ բառի բուն իմաստով խառնել է ամեն ինչ ու բոլորին։ Համացանց, էլեկտրոնային լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, կենցաղային խոսակցություններ… բոլորը քննարկում ու դատապարտում են Ռուբեն Հախվերդյանին։ Ճիշտ են անում, նրա արտահայտած մտքերը արժանի են դատապարտման ու անարգանքի։

Ռուբեն Հախվերդյանի հետ տեղի ունեցածը, սակայն, ունի մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր շերտ։ Մեծ հաշվով, Ռուբեն Հախվերդյանը որքան էլ տաղանդավոր երգահան է, որն ավելի քան երկու տասնամյակ հայտնի է իր էքսցենտրիկ, շատ հաճախ կոռեկտության ու բարոյականության սահմանները հատող մտքերով, հարցազրույցներով։ Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Հախվերդյանն իրականում ցանկանում է հասարակության կողմից հիշվել ոչ թե իր երգերով, այլ «ինքնատիպ» մտքերով։

Եվ դա նրան հաջողվում է։ Առանձին վերցրած, մեկ երգչի հաջողվում է ինչ-որ մտքեր արտահայտել և խառնել բոլորին։ Ռուբեն Հախվերդյանի հայտարարություններն իրականում սադրանք են, որոնք ծառայել են իրենց նպատակին։ Հասարակությունը կուլ է տվել նետված խայծը և տեղի է տվել սադրանքին։ Տեղի ունեցածը, այսպիսով, վկայում է մեր հասարակության իմունիտետի՝ դիմադրողականության ցածր մակարդակի կամ պակասի մասին։ Որովհետև այդ դիմադրողականությունից է իրականում կախված մեր հանրային-քաղաքական օրակարգերի բովանդակությունը։ Ստացվում է, որ նման խայծերով, սադրանքներով կարելի է լցնել հանրային-քաղաքական օրակարգը և այն թեժ պահել օրեր շարունակ։ Իսկ սա իրականում ոչ թե օրակարգ է, այլ կեղծ, արհեստական, մտացածին օրակարգ, որը հանրային ողջ ռեսուրսն ու ներուժը ծախսում, պարպում է մեծ հաշվով դատարկության քննարկման վրա։ Այսինքն՝ մեր հասարակությունը չունի իմունիտետ կեղծ օրակարգ սահմանողների, արհեստական օրակարգեր լցնողների ու այն թեժ պահողների նկատմամբ։ Իսկ եթե դա այդպես է, ապա գործ ունենք իրականում շատ լուրջ ու խորքային խնդրի հետ։ Որովհետև Ռուբեն Հախվերդյանն իրականում շատ «անմեղ» մեկն է, եթե խնդիրը դիտարկում ենք ավելի լայն՝ հանրային միտքը մանիպուլացնելու ու կեղծ օրակարգեր գեներացնելու հարթությունում։ Ռուբեն Հախվերդյանի օրինակով շահագրգիռ կողմերն ու խմբերը հեշտորեն կարող են և կարողանում են կեղծ տեղեկատվական առիթներով լցնել հանրային օրակարգը և տևական ժամանակ մանիպուլացնել ու կառավարել հանրային գիտակցությունը։ Օրինակները շատ են՝ «հողեր հանձնելու դեմ պայքարից» մինչև մարիխուանայի օրինականացում ու օրհներգի փոփոխություն։ Կեղծ օրակարգեր լցնողներն էլ տարբեր են՝ հեղափոխական իշխանությունից մինչև հակահեղափոխական ընդդիմություն, քոչարյանամերձ խմբակներ ու հանրապետականներ, որոնք բոլորը խաղում են հասարակության նուրբ, էմոցիոնալ թելերի վրա։ Եվ չնայած կեղծ օրակարգ ձևավորելուց երբեմն օգտվում է նաև իշխանությունը, այդուհանդերձ, այդ մեթոդի ամենամեծ շահառուն արտախորհրդարանական ուժերն ու Ռոբերտ Քոչարյանի շրջապատն են։ Բոլոր նրանք, ովքեր իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալման վրա, ժամանակ առ ժամանակ դիմում են հանրային գիտակցության մանիպուլյացիաների, ինչը նրանց մոտ երբեմն ստացվում է։ Այս տեսանկյունից մանիպուլյատիվ օրակարգերի զոհը ոչ միայն հասարակությունն է, այլ նաև գործող իշխանությունը, քանի որ կեղծ օրակարգերը, որպես կանոն, լցվում են հակաիշխանական բովանադակություն ունեցող տեղեկատվական առիթներով։ Եվ ուրեմն, եթե կեղծ օրակարգերն ուղղված են նաև իշխանության դեմ, նշանակում է՝ իշխանությունը պետք է շահագրգիռ լինի դրանք հնարավորինս բացառելու ու հանրային-քաղաքական կյանքը առողջ հարթության վրա պահելու համար։ Դրա համար իշխանությունը պետք է շահագրգիռ լինի առաջին հերթին խորհրդարանում իրական ինստիտուցիոնալ ընդդիմության, խորհրդարանից դուրս հանրային-քաղաքացիական միավորների կայացմամբ։ Դրանք բոլորը իշխանության վերահսկողության գործառույթ ունեն, իրենց գործունեության ընթացքում քննադատելու են իշխանությանը, բայց այդ ամենն անելու են ոչ թե կեղծ, այլ իրական օրակարգերով։ Պետության երկարաժամկետ զարգացման, հանրային գիտակցությունը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար իշխանությունը պետք է օրակարգը լցնի երկրի ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցերով ու տեղեկատվական առիթներով՝ բացառելով առանձին վերցրած, թեկուզ և տաղանդավոր, անձանց կողմից պղտոր ջրում ձուկ որսալու փորձերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում