ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Amazon-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսին կոչ է արել ընկերության կայքից հեռացնել պատվաստումների մերժման կոչով բոլոր նյութերը:
«Այն ալգորիթմները, որոնց վրա հիմնված են սոցիալական ցանցերի հարթակները և Amazon-ի առաջարկությունները, նախատեսված չեն որակյալ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից տարբերելու համար, և արդյունքում պատվաստումների դեմ վնասակար հոդվածները կարող էին զարգանալ և տարածվել»,- ասվում է կոնգրեսականի նամակում, որը մեջբերում է նրա մամլո ծառայությունը:
Նրա խոսքերով, եթե օգտատերերը մշտապես նմանատիպ տեղեկատվություն տեսնեն, ապա արդյունքում կասկածի տակ կառնեն պատվաստումների օգտակարությունը և կանտեսեն բժիշկների խորհուրդը:








































