Չինաստանի Ցզիգուն քաղաքում մեղուները գրավել են ավտոմեքենաներից մեկը և հեռանալու «մտադրություն չեն ունեցել»: Միջադեպի տեսանյութը հրապարակել է UPI-ը:
Կադրերում երևում է, որ միջատները նստել են մեքենայի հետևի դռան վրա: Ավտոմեքենայում մեղուները առնվազն մեկ ժամ են անցկացրել:
Սեփականատերը կարողացել է հետ վերցնել իր մեքենան մեղվապահ հրավիրելով, որը միջատներին տեղավորել է արկղի մեջ՝ անվտանգ տեղափոխելու համար:









































