Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, Closer ամսագրում իր լուսանկարները հրապարակելու համար 55 հազար դոլարի հայց է ներկայացրել:
Տրիերվեյլերն ամսագրին մեղադրում է «անձնական կյանք» ներխուժելու համար: Ավելի վաղ հրատարակչությունը հրապարակել էր լուսանկարներ, որոնցում նախկին առաջին տիկինը լողազգեստով հանգստանում է Մավրիկի կղզում, փոխանցում է Interfax-ը:
Լուսանկարներին արձագանքել է նաև Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջ որդին՝ պահանջելով հանգստ թողնել մորը: Ինչպես հաղորդվում էր, հենց Closer ամսագիրն է հունվարին առաջինը տեղեկացրել Օլանդի և դերասանուհի Գայեի սիրավեպի մասին:
Արդյունքում 59-ամյա նախագահն ու Տրիերվեյլերը բաժանվել են: