Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Hi-Line-ն արդեն ունի 100 հազար բաժանորդ

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) Hi-Line ծառայությանը միացել է 100,000-րդ բաժանորդը: Դա 23-ամյա ուսանողուհի, Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավեստիսյանն է, ով այսուհետ կօգտվի Hi-Line «Մեգա 512» սակագնային փաթեթից:

«Սա շատ արժեքավոր իրադարձություն է Հայաստանում ինտերնետ կապի զարգացման տեսանկյունից»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ շնորհավորելով «հոբելյանական» բաժանորդին:

«Մեր ծառայությունը հատուկ ներկայացման կարիք չունի, քանի որ այն իրոք մեծ ժողովրդականություն է վայելում: Հայաստանի ինտերնետ ծառայությունների ոլորտում Hi-Line ապրանքանիշն ամենաճանաչվածն է, որը ոչ միայն գրավեց շուկան այլ նաև մեր հաճախորդների սրտերը: Մեր աշխատակիցների ջանքերի և բազմամիլիոնանոց ներդրումների շնորհիվ մենք հասանք այդ արդյունքին: Մենք աճում էինք հաճախորդների հետ միասին. ավելացնում էինք արտաքին կապուղիները, զարգացնում ենթակառուցվածքները երկրի ներսում, առաջարկում սպասարկման նորագույն հնարավորություններ, ներգրավում լավագույն մասնագետներին և սովորում կառավարման նոր մեթոդներ: Այժմ մենք տեսնում ենք երջանիկ 100,000-րդ բաժանորդին և մենք երջանիկ ենք Անիի հետ»,- հավելեց Իգոր Կլիմկոն:

Անի Ավետիսյանը «ԱրմենՏել» և Hewlett Packard ընկերություններից նվեր ստացավ Hi-Line ծառայությունից 1 տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն և HP Mini նեթբուք:

Նա լրագրողներին ասաց, թե սկզբում չի հավատացել, ապա «շատ-շատ» ուրախացել է:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն մատուցվում է Hi-Line ծառայություն 2007 թվականից: Այն հիմնված է ADSL (Asymmetric Digital Subscriber Line – ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս ապահովել արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: Ներկայում Hi-Line ծառայությունը հասանելի է Հայաստանի շուրջ հիսուն բնակավայրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում