Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերսկսումից առաջ վերջին` 4-րդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի երկրի հարավում` Կրասնոդար քաղաքում, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Այդ հավաքը նախատեսված է մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում:
Վալերի Կարպինի սաները մարզումներ կանցկացնեն «ՖԱ Կրասնոդար»-ի ակադեմիայի խաղադաշտերում և Պրեմիեր լիգայի Գրոզնիի «Թերեք»-ի դեմ հանդիպմանը նախատեսում են մեկնել անմիջապես հենց Կրասնոդարից:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ը մինչ այդ, փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնամարզական հավաք կանցկացնի իսպանական Մարբելյա քաղաքում: Մոսկովյան թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային 19 տուրերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:










































