Քեյթ Մոսը ցանկանում է ապագայում սցենարիստ և ռեժիսոր դառնալ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նոր գործում աջակցություն ստանալու համար մոդելը դիմել է ամուսնուն` Ջեյմի Հինսին:
«Քեյթը և Ջեյմին մշտապես դիտում են խորը հոգեբանական ֆիլմեր, որոնք տարբերվում են զարմանալի տեսաշարով»,- նշվում է մամուլում:
Ըստ արևմտյան մամուլի` Քեյթի առաջին աշխատանքը կլինի թրեյլեր, սակայն կոնկրետ ինչի մասին կլինի կինոնկարը, չի նշվում:
«Նա սցենարիստների է փնտրում, ովքեր կարող են իրեն մի քանի դասեր տալ: Նա նաև ծրագրում է ռեժիսուրայի և պրոդյուսերության դասընթացների հաճախել: Նա ցանկանում է անցնել հաջորդ մակարդակին և առաջիկայում կսկսի իրագործել իր մտահղացումները»,- տեղեկացրել է աղբյուրը:






































