Իրանական ուժերը կմտնեն Պակիստան, եթե երկիրը ոչ մի գործողություն չձեռնարկի ահաբեկչական խմբավորումների դեմ: Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Նրա խոսքերով՝ Իրանը բամիցս Պակիստանին խնդրել է ապահովել անվտանգությունը սահմանների վրա:
«Եթե Պակիստանն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, Իրանն այդ երկիր կուղարկի իր ուժերին՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Ֆազլին՝ հավելելով, որ Իրանը միջամտելու իրավունք ունի, որպեսզի պաշտպանի իր անվտանգությունը և չի սպասի Պակիստանի կարծիքին այս հարցով:











































