Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել: Պատճառը սրահում տարօրինակ հոտի տարածվելն է եղել, որի պատճառով ուղևորները դժվարացել են շնչել՝ գրում է NBC-ին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռը Չիկագոյից մեկնել է Սիեթլ։ Ինքնաթիռում 144 մարդ է գտնվել։ Թռիչքի ժամանակ 12 ուղևորներ բողոքել են վատ հոտից։ Անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Անձնակազմի չորս անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, ևս վեց հոգու բժշկական օգնություն է տրամադրվել։









































