Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել մենաշնորհից

Փետրվարի 28-ի նիստում կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների օրինագծին, որով առաջարկվում էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել, որ հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների և օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը: Որպես մերժման հիմնավորում ԱԳՆ-ն երկարաշունչ տեքստ է ներկայացրել, որում շեշտը դրվում է կառավարման այս կամ այն կարգում դեսպանների նշանակման մեխանիզմների, այդ համատեքստում դեսպաններին ԱԺ հրավիրելու պրակտիկայի աննպատակահարմարության վրա։ ԱԳՆ-ն իրականում այդ տեքստի փոխարեն կարող էր սահմանափակվել «Դեմ ենք, որպեսզի դեսպանները թեկուզ խորհրդանշական կերպով հաշվետու լինեն խորհրդարանին» նախադասությամբ։ Գործադիր իշխանությունը չի ցանկանում, որպեսզի դեսպանների նշանակման ու հաստատման գրեթե միանձնյա պրակտիկան որևէ կերպ խախտվի ու, որ Ազգային ժողովը դեսպանների աշխատանքի նկատմամբ թեկուզ աննշան վերահսկողություն ունենա։ Արտաքին քաղաքականությունը գործադիր իշխանության, ավելի կոնկրետ՝ վարչապետի մենաշնորհն է, և դեսպանները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նշանակվում են կամայականորեն՝ կախված վարչապետի ցանկությունից կամ քաղաքական նպատակահարմարությունից։ «Լուսավոր Հայաստանի» առաջարկով այդ կարգը իհարկե չէր փոխվելու, պարզապես նշանակումից առաջ դեսպանները ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը ներկայացնելու էին իրենց տեսլականը կամ գործունեության ծրագիրը։ Բայց դա գործադիր իշխանության համար անթույլատրելի է, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականությունն է վարվում առանց հայեցակարգի, առանց ռազմավարության, այնպես էլ դեսպաններն են գործում առանց համանման ծրագրերի։ Օրինակ՝ վերջին երկու օրերին տեղի ունեցած երկու տարբեր իրադարձություններից մեկում մեր դեսպանի աշխատանքը պետք է դրական գնահատել, մյուսի պարագայում՝ ուղղակի ազատել աշխատանքից։ Երեկ ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է. «Մենք վրդովված ենք Բաքվի երթին ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությունից, որն ակնհայտ հակահայկական բնույթ է կրում և օգտագործվում է տարածաշրջանում վստահությունը խափանելու նպատակով։ Մեզ համար միանգամայն անհասկանալի են խորհրդարանականներին դրդող պատճառները, ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում Բաքվում և ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք հանդիսանում են առանձին պետության պրոպագանդիստական-ագիտացիոն արշավի մասը…»։ Հայ-ռուսական հարաբերությունների թերևս քսանամյա պատմության կտրվածքով աննախադեպ երևույթ կարելի է համարել, երբ մեր դեսպանը Հայաստանի շահերից բխող, բայց Ռուսաստանին ոչ հաճելի հայտարարությամբ է հանդես գալիս։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի դրական աշխատանքի կողքին աչքի է զարնում Վրաստանում Հայաստանի դեսպանի աշխատանքի տապալումը։ Ռուբեն Սադոյանը, իհարկե, որևէ հայտարարություն չի արել, քանի որ առհասարակ նա չի սիրում հայտարարություններ անել։ Փոխարենը Բաքվում հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Միասին վերադարձրեցինք մեր անկախությունը և վերջին տարիներին միատեսակ ողբերգություններ ունեցանք: Եվ այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ, երբ ձեր երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել…»։

Բարեկամ Վրաստանի նախագահի կողմից նման հայտարարությունից հետո, այդ երկրում ՀՀ դեսպանին անմիջապես պետք էր հետ կանչել և ազատել աշխատանքից։ Հասկանալի է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում կան բազմաթիվ շերտեր, սակայն իրողությունը, որ մեր բարեկամ երկրի ղեկավարը չի պահպանում գոնե չեզոքության սկզբունքը, վկայում է այդ երկրում մեր դեսպանի աշխատանքի տապալման մասին։ Դեսպան, որը նշանակվել է նախկին իշխանության կողմից, և որը, չար լեզուների համաձայն, Վրաստանում ներկայացնում է ոչ այնքան նոր Հայաստանի, որքան իր հին հովանավոր Գագիկ Բեգլարյանի շահերը։ Սակայն այս դեսպանին պատասխանատվության կանչելու որևէ գործուն մեխանիզմ գոյություն չունի, դա կարող է անել միայն վարչապետը։

Արտերկրում Հայաստանի դեսպանների գործունեությունը պետք է ենթադրի համալիր աշխատանք, նրանք բոլորը պետք է գործեն արտաքին քաղաքական հայեցակարգի կամ ռազմավարության շրջանակներում։ Մինչդեռ, մեր ԱԳՆ-ն նման կառուցակարգեր չունի, և դեսպանները, լայն իմաստով, գործում են անհատական հայեցողության շրջանակներում։ Նաև այդ պատճառով նրանք արձանագրում են անհատական տապալումներ կամ անհատական հաջողություններ։

Նշանակումից առաջ Ազգային ժողովում իրենց աշխատանքի տեսլականը ներկայացնելով՝ դեսպանները ոչ իմպերատիվ, այդուհանդերձ որոշակի պատասխանատվություն կստանձնեին Հայաստանում առաջնային մանդատ ունեցող իշխանության թևի՝ Ազգային ժողովի առաջ։ Գործադիր իշխանությունը, սակայն, չի ցանկանում հրաժարվել իր մենաշնորհից։ Դեսպան նշանակելու ու վերահսկելու, իսկ առանձին դեպքերում նշանակելու ու չվերահսկելու մենաշնորհից։ Դա դե յուրե գործադիր իշխանության, դե ֆակտո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մենաշնորհն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում